Օրեցօր «վազող» թվային աշխարհում ուշադրությունը գրավելը դարձել է բիզնեսների, բլոգերների և ինֆլուենսերների գլխավոր խնդիրը:
Reel-երն ու կարճաֆորմատ տեսանյութերն այս տեսանկյունից վաղուց դարձել են դոմինանտ թվային կոնտենտի մյուս տեսակների նկատմամբ: Ներկայումս չնկարահանել reel-եր նշանակում է կորցնել բրենդի ճանաչելիությունը մեծացնելու, նոր լսարաններ ձեռք բերելու և վաճառքներն ավելացնելու բազմաթիվ հնարավորություններ:
Այսօր կծանոթանանք reel-երի ստեղծման հիմնական սկզբունքներին, առանձնահատկություններին, ի՞նչ է պետք անել և ինչի՞ն ուշադրություն դարձնել՝ «աշխատող» ռիլեր ունենալու համար:
Ի՞նչն է դարձնում Reel-ը հետաքրքիր
Միայն էֆեկտների օգտագործումն ու որակյալ տեսախցիկը բավարար չեն գրավիչ և հետաքրքիր կոնտենտ ստեղծելու համար: Ահա մի քանի կարևոր էլեմենտ, որոնց վրա ուշադրություն դարձնելը կբարձրացնի ձեր տեսանյութերի ներգրավվածությունը:
Ակնթարթային հետարքրություն
Սկսեք reel-ը որեւէ համարձակ, հումորային կամ ինտրիգային հարցով, պնդեք կամ հերքեք ինչ-որ բան: Մարդիկ սիրում են ինտրիգներ: Մի՛ վատնեք առաջին վայրկյանները պարզապես ներկայանալու վրա՝ դրանք կարող են վերջինը լինել:
Սահուն անցումներ եւ հետաքրքիր էֆեկտներ
Խոսքից-խոսք, կադրից-կադր անցումները պետք է լինեն սահուն, հստակ եւ ամենակարեւորը՝ տեղին: Պետք չէ չարաշահել անցումներն ու օգտագործել բոլոր էֆեկտները: Հաճախ շքեղությունը հենց պարզության մեջ է:
Էմոցիաներ
Վիդեոկոնենտում ամենակարեւորը թիրախային լսարանի մոտ էմոցիաներ առաջացնելն է: Կախված reel-ի թեմատիկայից՝ էմոցիաները կարող են լինել ծիծաղի, լրջության, մոտիվացիայի, նոստալգիայի կամ այլ տեսքով:
Մի մոռացեք ձեր մեսիջի մասին
Պետք չէ դիտողին թողնել առանց գործողության: Վիդեոյի ավարտին առաջարկեք նրան գրանցվել դասընթացին, գնել պրոդուկտը, այցելել կայք կամ դրդեք նրան որեւէ այլ գործողության:
Անկախ նրանից՝ գովազդում եք ապրանք, տալիս եք խորհուրդներ կամ պարզապես զվարճանում եք, անհրաժեշտ է համոզվել՝ արդյո՞ք հոլովակը գրավում է ուշադրություն եւ կպահի դիտողին մինչեւ վերջին վայրկյանները:
Ինչպե՞ս ստանալ պրոֆեսիոնալ reel-եր
Միայն ճիշտ անցումներն ու էֆեկտները բավարար չեն լավ տեսանյութ ունենալու համար: Reelmaking-ը ռազմավարություն է, հետևողականություն և վերլուծություն: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կդարձնեն քո վիդեոներն ավելի գրավիչ:
Օգտագործեք թրենդային երգեր
Reel-երը, որոնցում օգտագործվում են թրենդային երգեր, 35%-ով ավելի շատ ներգրավվածություն են ունենում (ContentStudio, 2024):
Օգտագործեք թրենդային սաունդները՝ ավելացնելով դրան ձեր տարրերը: Տիկտոկի ալգորիթմը ողջունում է թրենդային երգերի օգտագործմամբ կոնտենտը: Մի սահմանափակվեք միայն կրկնօրինակելով՝ ավելացրեք վիդեոյին ձեր տարբերվող բաղադրիչը: Օրինակ՝ թխվածքաբլիթների խանութը կարող է պարելով ցուցադրել իր տեսականին, վարսավիրը կարող է պարել և մյուս ձեռքով կտրել մազերը և այլն:
Ավելացրեք Subtitle-ներ
ZipDo-ի փոխանցմամբ, user-ների 80%-ը սոցիալական ցանցերում վիդեոները դիտում է առանց ձայնի:
Ճիշտ անցումներով կազմված subtitle-ները հնարավորություն են տալիս հեշտությամբ փոխանցել ինֆորմացիան մարդկանց և մեծացնել ներգրավվածությունը:
Օպտիմալացրեք վիդեոն մոբայլ սարքավորումների համար
Ընդունենք մի բան՝ Reel-երը նախատեսված են մոբայլ սարքավորումների համար: Օգտագործեք բացառապես 9:16 ուղղահայաց ֆորմատը:
Թեստավորեք, վերլուծեք եւ բարելավեք
Ոչ բոլոր reel-երն, որ հավաքելու են հազարավոր դիտումներ, և դա նորմալ է: Օգտագործեք Instagram-ի, Tiktok-ի վիճակագրական հնարավորությունները՝ հասկանալու համար, թե որ տեսակի կոնտենտն է ավելի լավ աշխատում:
Ուշադրություն դարձրեք՝
- Ցուցադրությունների և Reach-ի քանակին
- Դիտման ժամանակահատվածին
- Լայքերի, քոմենթների, տարածումների թվին
- Save-երի (պահպանումներ) քանակին
Կրկնեք ստացվածը
Բրենդերը, որոնք պարբերաբար հրապարակում են reel-եր, կարող են մեծացնել իրենց հետևորդների քանակը մինչև 67%-ով:
Անհրաժեշտ է հաճախակի «հայտնվել» թիրախային լսարանի էկրանին: Սա կապ է ստեղծում հաճախորդի և բրենդի միջև, «ստիպում է» մարդկանց հիշել բրենդի մասին:
Դե ինչ՝ դու արդեն գիտես, թե ինչ անել լավ հոլովակներ ստանալու համար, իսկ գործնական գիտելիքներ ստանալու, ռիլմեյքինգի հմտություններին մանրամասն տիրապետելու համար կարող եք գրանցվել Sparsis Marketing School-ի` SMM+Reel Making խորացված դասընթացին: