Marketing Management

Դասընթացի նկարագրությունը

Marketing Management դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել շուկայավարման կառավարման հիմնարար սկզբունքները և ձեռք բերել գործնական հմտություններ հաջողակ մարքեթինգային ռազմավարություններ մշակելու համար։ Դասընթացի ընթացքում դուք կծանոթանաք ժամանակակից շուկայավարման մոդելների նտեղծման, ռազմավարական պլանավորման, սպառողների վարքագծի, բրենդինգի, գովազդային արշավների կառավարման և շուկայական հետազոտությունների իրականացման գործընթացներին։

Ծրագրի հակիրճ նկարագիր

  • Մարքեթինգի հիմունքներ ՝ մարքեթինգի դերը բիզնեսում, հիմնական հասկացություններ և սկզբունքներ։
  • Շուկայի վերլուծություն՝ թիրախային լսարանի ուսումնասիրություն, շուկայի դիրքավորումը և մրցակցային վերլուծություն։
  • Մարքեթինգային ռազմավարություն՝ մարքեթինգային պլանների մշակում, բրենդի ռազմավարություն, վաճառքի խթանման գործիքներ։
  • Գովազդային արշավների պլանավորում և իրականացում՝ ռազմավարական բյուջետավորում, գովազդային հաղորդագրությունների ստեղծում, արդյունավետ ալիքների ընտրություն։
  • Սպառողների վարքագիծ՝ հաճախորդների կարիքների վերլուծություն, որոշումների կայացման հոգեբանություն։

Ի՞նչ կստանաս արդյունքում

Կառուցվածքային պատկերացում մարքեթինգի կառավարման սկզբունքների մասին

Գործնական հմտություններ ռազմավարությունների մշակման և իրագործման համար

Իմանալու ես ինչպես վերլուծել շուկան և մրցակիցներին

Կկարողանաս ճիշտ կառավարել բյուջեն և մարքեթինգային արշավները

Կունենաս բրենդի ռազմավարական զարգացման ունակություններ

  • Քննություններ ամեն փուլում
  • Փորձաշրջանի հնարավորություն կամ աշխատանք գտնելու հարցում աջակցություն
  • Այլ դասընթացներին մասնակցելու հատուկ պայմաններ
  • Փոքրաթիվ ուսանողներով խմբեր
  • Sparsis marketing agency-ի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս հատուկ պայմաններ
  • Հարցազրույցի նախապատրաստում
  • Հետադարձ կապ ուսանողների հետ

Հաճախ տրվող հարցեր

Եթե չես գտնում քո հարցը այստեղ, ապա կարող ես այն ուղարկել մեզ կոնտակտային ֆորմայի միջոցով

Մարքեթինգ մենեջմենթը մարքեթինգային ռազմավարությունների, գործողությունների և ռեսուրսների պլանավորման, կազմակերպման, իրականացման եւ վերահսկման գործընթացն է՝ բիզնեսի առջև դրված խնդիրները լուծելու և հաճախորդների կարիքները բարելավելու նպատակով:

Ըստ որոշ աղբյուրների, գոյություն ունի մարքեթինգի ավելի քան 2000 սահմանում: Առավել տարածվածը երկուսն են՝ Մարքեթինգը (շուկայավարություն, շուկայաբանություն) ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով: Մարքեթինգը մարդկային գործունեության մի ձև է, որն ուղղված է մարդկային կարիքների և պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման միջոցով:

Շուկայի ուսումնասիրությունը, հետազոտությունը կամ վերլուծությունը հաճախորդների, մրցակիցների և շուկայի մասին տվյալների հավաքագրման, գրանցման և վերլուծման գործընթացն է՝ շուկայի ծավալների և մրցակցության վերաբերյալ ինֆորմացիա ունենալու և այն բիզնեսի ռազմավարության մեջ օգտագործելու նպատակով:

Վճարային համակարգեր

Սովորիր հիմա, վճարիր հետո (անտոկոս)

Գրանցվել
enroll

Թող տվյալներդ և մենք կապ կհաստատենք քեզ հետ

Մի հապաղիր կապվել մեզ հետ և ստանալ անվճար խորհրդատվություն կամ ուղղակի գրանցվել դասընթացին

Խնդրում ենք մուտքագրեք Ձեր անունը
Խնդրում ենք մուտքագրեք վավեր էլ․ հասցե
Խնդրում ենք մուտքագրել ճշգրիտ հեռախոսահամար