SMM & Reel making

Դասընթացի նկարագրությունը

SMM & Reel Making դասընթացը նախատեսված է ինչպես արդեն ոլորտում որոշակի փորձառություն ունեցողների, այնպես էլ նրանց համար, ովքեր նոր են ցանկանում մուտք գործել սոցիալական մեդիա մարքեթինգի աշխարհ:

Կուրսը բաղկացած է 2 մակարդակից՝ Intermediate (միջին) և Advanced (խորացված), տեսական և գործնական մասերից:

Յուրաքանչյուր դաս ներառում է տեխնիկական առաջադրանքներ և տնային հանձնարարություններ։

Ծրագրի հակիրճ նկարագիր

  • Դասընթացի ընթացքում կսովորեք՝
  • Ի՞նչ է SMM-ը, SMM-ի նշանակությունը, սոցիալական ցանցերի ալգորիթմները
  • SMM ռազմավարության մշակում
  • Կոնտենտ պլանի կազմում
  • Թիրախավորված գովազդ (թարգեթինգ) և գովազդների կառավարում և վերլուծություն
  • Սոց. ցանցերի միջոցով վաճառքների խթանում
  • Meta Business Manager հարթակին ծանոթացում և ուսումնասիրություն
  • Meta Business Suite հարթակին ծանոթացում և ուսումնասիրություն
  • Չատ-բոտերի ստեղծում և ինտեգրացիա (ManyChat)
  • Reel-making, վիդեոկոնտենտի ստեղծում և մշակում
  • Telegram Ads

Ի՞նչ կստանաս արդյունքում

Դասընթացի ավարտին դուք կկարողանաք`

 հաջողությամբ ստեղծել և կառավարել բիզնես էջեր,

 կազմել SMM ռազմավարություն և կոնտենտ պլան,

 իրականացնել SMM արշավներ,

 միացնել թիրախավորված գովազդներ և վերլուծել դրանց արդյունավետությունը,

 նկարահանել և մոնտաժել տեսանյութեր (reels):

Ավարտական քննությունը դրական հանձնած և դասընթացը հաջող ավարտած ուսանողները կստանան սերտիֆիկատ և աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

  • Քննություններ ամեն փուլում
  • Փորձաշրջանի հնարավորություն կամ աշխատանք գտնելու հարցում աջակցություն
  • Այլ դասընթացներին մասնակցելու հատուկ պայմաններ
  • Փոքրաթիվ ուսանողներով խմբեր
  • Sparsis marketing agency-ի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս հատուկ պայմաններ
  • Հարցազրույցի նախապատրաստում
  • Հետադարձ կապ ուսանողների հետ

Հաճախ տրվող հարցեր

Եթե չես գտնում քո հարցը այստեղ, ապա կարող ես այն ուղարկել մեզ կոնտակտային ֆորմայի միջոցով

SMM ռազմավարությունն այն ծրագիրն է, որը նկարագրում է սոցիալական մեդիայի օգտագործումը բիզնեսի առջև դրված նպատակներին հասնելու գործընթացում: Այն ընդգրկում է թիրախային լսարանի բացահայտումը, կոնտենտ պլանի կազմումը, գործիքակազմի, սոցիալական հարթակների ընտրությունը եւ այն քանակական, չափելի արդյունքները, որոնց նախատեսվում է հասնել ռազմավարության իրագործման հետևանքով:

Սոցիալական մեդիա մարքեթինգը բիզնեսի համար լուծում է հետևյալ հիմնական խնդիրները՝ բրենդի ճանաչելիության բարձրացում, վստահության ամրապնդում, նոր հաճախորդների ներգրավում, վաճառքների ավելացում:

SMM մասնագետի աշխատանքային պարտականություններն են՝ սոց. մեդիայի ռազմավարության մշակում, բովանդակության ստեղծում, գովազդային արշավների մշակում, իրագործում և վերահսկում, բիզնեսի հեղինակության եւ ճանաչելիության բարձրացում:

SMM-ը (սոցիալական մեդիա մարքեթինգ) թվային մարքեթինգի ճյուղ է, որի նպատակն է սոցիալական ցանցերի միջոցով բրենդի, կազմակերպության կամ պրոդուկտի ճանաչելիության բարձրացումը, հաճախորդների շրջանում վստահության ձեռքբերումը և վաճառքների խթանումը:

Սոցիալական մեդիան վաղուց դարձել է մարդկանց կյանքի անբաժանելի մասը: Բիզնեսները, օգտագործելով SMM-ի հնարավորությունները, կարող են գրավիչ և օգտակար բովանդակության միջոցով բարձրացնել բրենդի ճանաչելիությունը: Նամակագրությունների միջոցով կազմակերպությունները կարող են ուղիղ կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել վաճառքների աճին: Սոց. ցանցերի նշանակությունը բիզնեսի համար կայանում է նաև նրանում, որ շնորհիվ հստակ թիրախավորման հնարավոր է կարճ ժամկետներում գտնել եւ ներգրավել նոր հաճախորդների:

Ինֆլյուենսեր մարքեթինգը (influencer marketing) սոցիալական ցանցերում մարքեթինգի ձև, որը ներառում է պրոդուկտի կամ ծառայության գովազդ ազդեցիկ մարդկանց՝ ինֆլուենսերների կողմից։ Ինֆլյուենսերն այն մարդն է կամ անհատների խումբը, որոնք ունակ են ազդելու իրենց լսարանի վարքի և որոշումների վրա:

Վճարային համակարգեր

Սովորիր հիմա, վճարիր հետո (անտոկոս)

Գրանցվել

Մեր փորձառու մասնագետները

Սուրեն Աղալոյան

Թվային մարքեթինգի մասնագետ

5 տարվա փորձ
enroll

Թող տվյալներդ և մենք կապ կհաստատենք քեզ հետ

Մի հապաղիր կապվել մեզ հետ և ստանալ անվճար խորհրդատվություն կամ ուղղակի գրանցվել դասընթացին

Խնդրում ենք մուտքագրեք Ձեր անունը
Խնդրում ենք մուտքագրեք վավեր էլ․ հասցե
Խնդրում ենք մուտքագրել ճշգրիտ հեռախոսահամար