Դիջիթալ մարքեթինգ

Դասընթացի նկարագրությունը

Digital Marketing-ի դասընթացը նախատեսված է ինչպես ոլորտից որոշակի պատկերացում ունեցողների, այնպես էլ մասնագետների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտանալ թվային մարքեթինգի այլ ուղղություններում:

Տեսական գիտելիքներից բացի, ուսանողներն աշխատելու են նաև ռեալ նախագծերի վրա, ինչպես նաև ստանալու են տնային հանձնարարություններ

Ծրագրի հակիրճ նկարագիր

  • Թվային մարքեթինգի հիմունքները, մարքեթինգային ռազմավարություն և պլանավորում
  • SMM (սոցիալական մեդիա մարքեթինգ)
  • Կոնտենտ մարքեթինք
  • Reel Making
  • Գովազդներ՝ թարգետինգ (Google Ads, Yandex Direct, Telegram Ads, Ads Manager)
  • SEO (որոնողական համակարգերի օպտիմալացում)
  • E-mail marketing
  • Կոնտենտ մարքեթինգ՝ կոնտենտի ստեղծում և պլանավորում
  • Չատ-բոտերի ստեղծում և ինտեգրացիա (ManyChat)
  • Ինֆլուենսեր մարքեթինգ
  • Տվյալների վերլուծություն (Google Analytics, Facebook Pixel)
  • AI-ի դերն ու գործառույթները ժամանակակից թվային մարքեթինգում

Ի՞նչ կստանաս արդյունքում

 կունենաք խորը եւ պրակտիկ գիտելիքներ թվային մարքեթինգի գրեթե բոլոր ճյուղերի վերաբերյալ

 ձեռք կբերեք կոնտենտի հետ աշխատելու հմտություններ

 կկարողանաք իրականացնել գովազդային արշավներ Facebook, Instagram, LinkedIn, Telegram հարթակներում եւ վերլուծել դրանք

 կտիրապետեք Google Ads/Yandex Direct գովազդային հարթակներին

 կկարողանաք առաջխաղացնել կայքեր որոնողական համակարգերում

 կկարողանաք իրականացնել եւ կառավարել մարքեթինգային գործընթացներ արհեստական բանականության գործիքների միջոցով

 ձեռք կբերեք մարքեթինգային տվյալների վերլուծության հմտություններ, կտիրապետեք անալիտիկ գործիքների

 կկարողանաք նկարահանել և մոնտաժել տեսանյութեր (reels):

Ավարտական քննությունը դրական հանձնած և դասընթացը հաջող ավարտած ուսանողները կստանան սերտիֆիկատ և աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

  • Քննություններ ամեն փուլում
  • Փորձաշրջանի հնարավորություն կամ աշխատանք գտնելու հարցում աջակցություն
  • Այլ դասընթացներին մասնակցելու հատուկ պայմաններ
  • Փոքրաթիվ ուսանողներով խմբեր
  • Sparsis marketing agency-ի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս հատուկ պայմաններ
  • Հարցազրույցի նախապատրաստում
  • Հետադարձ կապ ուսանողների հետ

Հաճախ տրվող հարցեր

Եթե չես գտնում քո հարցը այստեղ, ապա կարող ես այն ուղարկել մեզ կոնտակտային ֆորմայի միջոցով

Թվային մարքեթինգի հիմնական տեսակներն են՝ SMM (սոցիալական մեդիա մարքեթինգ), SEO (որոնողական համակարգերի օպտիմալացում), PPC գովազդ, E-mail marketing (էլեկտրոնային մարքեթինգ), ինֆլուենսեր մարքեթինգ:

SEO-ն (search engine optimization) կայքի կամ բջջային հավելվածի օպտիմալացումն է որոնողական համակարգերում առաջատար դիրքեր գրավելու, բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու, կայքի այցելություններն ավելացնելու և վաճառքները շատացնելու նպատակով:

Կոնտենտ մարքեթինգը արժեքավոր, ռելեվանտ եւ հետաքրքիր հոդվածների, տեսանյութերի, լուսանկարների և բովանդակության այլ տեսակների ստեղծումն է թիրախային լսարանին ներգրավելու նպատակով: Կոնտենտ մարքեթինգի հիմնական խնդիրներն են վստահության ձեռքբերումը, բրենդի հեղինակության ամրապնդումը եւ պոտենցիալ հաճախորդներին գործողության դրդելը:

Թվային մարքեթինգը բրենդի, ծառայության կամ պրոդուկտի առաջխաղացումն է կայքերի, բջջային հավելվածների, սոցիալական ցանցերի, որոնողական համակարգերի եւ այլ օնլայն ուղիների միջոցով:

Սոցիալական ցանցերը, messenger-ները եւ որոնողական համակարգերը ինֆորմացիայի ստացման հիմնական աղբյուրներն են, հետևաբար այս հարթակներում են գտնվում ծառայություններ սպառողները: Բիզնեսի խնդիրը թվային մարքեթինգի միջոցով թիրախային լսարան գտնելն ու նրանց հաճախորդ դարձնելն է:

PPC-ն (Pay per click) օնլայն գովազդի տեսակ է, որտեղ գովազդատուն վճարում է, երբ այցելուն քլիք է անում գովազդի վրա: Ի տարբերություն SEO-ի, որտեղ կայքն առաջխաղացնելու համար պահանջվում է որոշակի ժամանակահատված եւ հսկայական աշխատանք, PPC-ն հնարավորություն է տալիս գումարի դիմաց թիրախային բանալի բառերով հայտնվել որոնման արդյունքների թոփում:

Վճարային համակարգեր

Սովորիր հիմա, վճարիր հետո (անտոկոս)

Գրանցվել

Մեր փորձառու մասնագետները

Ազատ Շահբազյան

Թվային մարքեթինգի մասնագետ

5 տարվա փորձ

Էդուարդ Ավետիսյան

Մարքեթոլոգ

6 տարվա փորձ
enroll

Թող տվյալներդ և մենք կապ կհաստատենք քեզ հետ

Մի հապաղիր կապվել մեզ հետ և ստանալ անվճար խորհրդատվություն կամ ուղղակի գրանցվել դասընթացին

Խնդրում ենք մուտքագրեք Ձեր անունը
Խնդրում ենք մուտքագրեք վավեր էլ․ հասցե
Խնդրում ենք մուտքագրել ճշգրիտ հեռախոսահամար