Սոցիալակամ մեդիա մարքեթինգը շարունակում է մնալ թվային մարքեթինգի ամենադինամիկ զարգացող եւ թրենդային ուղղություններից մեկը:

DataRental-ի փոխանցմամբ, համացանցից օգտվողների մոտ 94.2%-ը օգտվում է սոցիալական ցանցերից, ինչը հսկայական հնարավորություններ է ստեղծում բիզնեսների համար բրենդի ճանաչելիության բարձրացման եւ վաճառքների ավելացման տեսանկյունից:

Այս հոդվածում կխոսենք SMM-ի տեսակների և հնարավորությունների մասին, կստանանք շատ հարցերի պատասխաններ:

Ի՞նչ է SMM-ը

Սոցիալական մեդիա մարքեթինգը թվային մարքեթինգի ամենահաճախ օգտագործվող ուղղություններից է, որի նպատակն է սոցիալական ցանցերի միջոցով բրենդի, ապրանքի կամ ծառայության առաջխաղացումը:

Սոց. հարթակները հսկայական հնարավորություններ են ստեղծում բիզնեսի համար՝ բրենդի ճանաչելիության բարձրացում, դեպի կայք այցելությունների գեներացում, պոնտեցիալ հաճախորդների ներգրավում եւ այլն:

Այնուամենայնիվ, SMM-ը միայն սոցիալական հարթակներում էջ ունենալը եւ կանոնավոր կերպով կոնտենտի հրապարակումը չէ: Այն թիրախային լսարանին ուսումնասիրելու, նրանց պահվածքը վերլուծելու, թրենդներին հետևելու, արդյունքները վերլուծելու և դրանց հիման վրա ռազմավարությունը փոփոխելու մասին է՝ ստանալու համար առավելագույն արդյունք: Եվ իհարկե՝ այս ամենը միայն հստակ մշակված պլանի հիման վրա:

Ինչպե՞ս է աշխատում SMM-ը

SMM-ը աշխատում է սոց. հարթակների հնարավորությունների՝ օգտատերերի հսկայական բազայի, ներգրավվածության բարձր մակարդակի, կոնտենտի ֆորմատների բազմազանության եւ թիրախավորման հնարավորությունների ճկունությամբ՝ լսարանին հաճախորդների վերածելու նպատակով:

Այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ է հստակ մարտավարություն, ներառյալ դրա կառավարումն ու մարքեթինգային ակտիվությունը սոցիալական ցանցերում, որոնք պլանավորվում են հաշվի առնելով բիզնեսի առջև դրված խնդիրները: Կարճ ասած, սոցիալական մեդիա մարքեթինգը կառուցվածքային մոտեցում է, որը ներառում է հետևյալ կետերը՝

  • Նպատակների եւ թիրախային լսարանի բացահայտում
  • Համապատասխան սոցիալական հարթակների ընտրություն
  • Կոնտենտի ստեղծում 
  • Լսարանի ներգրավվածություն և ամուր կապերի ստեղծում
  • Գովազդ
  • Արդյունավետության վերլուծություն եւ տվյալների հիման վրա SMM ռազմավարության օպտիմալացում

Ճիշտ կազմված SMM ստրատեգիան ոչ միայն այցելություններ է բերում կայք կամ նոր հաճախորդներ, այլև բարձրացնում է բիզնեսի հանդեպ վստահությունն ու ճանաչելիությունը շուկայում:

SMM-ի հիմնական տեսակները

Սոցիալական մեդիա մարքեթինգի հիմնական տեսակներն են՝

  • Կոնտենտ մարքեթինգ
  • Ինֆլուենսեր մարքեթինգ
  • Սոցիալական մեդիա գովազդ
  • Social commerce (սոցիալական առևտուր)
  • Համայնքների ստեղծում

Թվարկված բոլոր տեսակներն օգնում են բրենդին կապ հաստատել իրենց լսարանի հետ, մեծացնել ներգրավվածությունը և վաճառքները:

Կոնտենտ մարքեթինգ

Կոնտենտը թվային մարքեթինգի միակ անբաժանելի մասն է՝ լինի դա email marketing, SMM, SEO, թե ինֆլուենսեր մարքեթինգ:

Կոնտենտ մարքեթինգը սոցիալական մեդիա մարքեթինգի հիմնարար ռազմավարություն է, որը կենտրոնանում է արժեքավոր, հետաքրքիր, թիրախային լսարանի համար ռելեվանտ բովանդակության ստեղծման վրա: Այն հրապարակումների, reel-երի, story-ների և կոնտենտի այլ տեսակների ստեղծումն է՝ հարմարեցված տվյալ սոցիալական հարթակի պահանջներին:

Ինֆլուենսեր մարքեթինգ

Ինֆլուենսեր մարքեթինգը բլոգերների հետ համագործակցությունն է բրենդը, ապրանքը կամ ծառայությունները գովազդելու նպատակով:

Ինֆլուենսերները հիմնականում ունենում են հստակ թիրախային լսարան, ինչը բարձրացնում է վերջնական կոնվերսիայի հնարավորությունը: Օրինակ՝ զգեստերի ոճային համադրություններ ներկայացնող ինֆլուենսերը կարող է գովազդի միջոցով զգալիորեն բարձրացնել հագուստի օնլայն խանութի ճանաչելիությունը և վաճառքները:

Ճիշտ ինֆլուենսերի ընտրությունն ինֆլուենսեր մարքեթինգի հիմնական խնդիրն է: Նրա լսարանը, կոնտենտը և դրա արժեքը պետք է համապատասխանեն բրենդի և վերջինիս լսարանի ընդհանուր արժեքներին և հետաքրքրություններին:

Sprout Social-ի փոխանցմամբ, TikTok-ը համարվում է ինֆլուենսեր մարքեթինգում օգտագործվող ամենատարածված հարթակը: Մարքեթոլոգների մոտ 69%-ն այն ներառում է իր մարքեթինգային ռազմավարության մեջ:

Գովազդ սոցիալական հարթակներում

Սոցիալական ցանցերը մարքեթոլոգներին առաջարկում են գտնել լսարաններ համապատասխան մարդկանց հետաքրքրությունների, դեմոգրաֆիկ տվյալների, եկամտի չափի, վարքագծի և այլ չափորոշիչներ: Թիրախավորման հիմնական հնարավորությունները, որոնք ունեն գրեթե բոլոր սոցիալական հարթակները, հետևյալն են՝

  • Ըստ դեմոգրաֆիկ տվյալների (սեռ, տարիք, գտնվելու վայր, կրթական մակարդակ, ամուսնական կարգավիճակ, եկամուտ եւ այլն)
  • Ըստ հետաքրքրությունների (հետաքրքրված են օնլայն առևտրով, որևէ մասնագիտությամբ, որևէ սպորտաձևով և այլն)
  • Ըստ վարքագծի (հաճախ ճամփորդում են, գնումներ են կատարում, ծնողներ են եւ այլն)
  • Ըստ օգտագործման սարքի (user-ն օգտագործում է IOS, թե՞ Android օպերացիոն համակարգ, սմարթֆոն, թե՞ համակարգիչ)

 

Ի տարբերություն օրգանիկ ներգրավվածության, որը սոցիալական հարթակի ալգորիթմներով պայմանավորված հաճախ կարող է շատ ցածր լինել, վճարովի գովազդն ապահովում է բարձր տեսանելիություն և չափելի արդյունքներ, իսկ ճիշտ վերլուծության արդյունքում հնարավոր է օպտիմալացնել գովազդային արշավն ու բարձրացնել մարքեթինգային ROI-ին՝ ներդրումների վերադարձը:

Գովազդների արդյունավետության բարձրացման ամենաէֆեկտիվ մեթոդը ռեթարգեթինգն է: Ռեթարգեթինգը գովազդի ցուցադրումն է այն լսարանին, որոնք արդեն ինչ-որ ձևով ներգրավվածություն են ունեցել նախկինում ցուցադրված բովանդակությանը: Օրինակ, բրենդի մասին պատմող վիդեոն 50%-ից ավելի դիտած կամ այդ հոլովակը հավանած մարդկանց կարելի է ցուցադրել կոնկրետ գովազդային առաջարկ: Հենց սա էլ ռեթարգեթինգն է:

Սոցիալական առեւտուր

Բազմաթիվ սոցիալական հարթակներ առաջարկում են միանգամից իրենց հարթակում գնումներ կատարելու հնարավորություն, ներառյալ Instagram Shopping-ն ու Facebook Marketplace-ը, ինչը հեշտացնում է մարդկանց կյանքը:

SMM-ի այս տեսակը օնլայն վաճառքներ իրականացնող բիզնեսների համար է, որոնց սոցիալական հարթակներն առաջարկում են թիրախավորված գովազդի եւ ներգրավող կոնտենտի միջոցով կատարել առևտուր պարզեցված համակարգով:

WiserNotify-ի համաձայն, համացանցից օգտվողների 27%-ը որպես ապրանքի ծանոթացման աղբյուր նախընտրում են սոցիալական ցանցերը:

Համայնքի ստեղծում

Համայնքի ստեղծումը SMM ռազմավարություն է, որը կենտրոնանում է կոնտենտի ստեղծման վրա՝ ուղղված բրենդով հետաքրքրված մարդկանց «տաքացնելու» և նրանց շրջանում հաճախորդ-բիզնես հարաբերությունների ամրապնդմանը:Այն ներառում է՝

  • Նամակներին, մեկնաբանություններին եւ հարցերին պատասխանելը
  • Առանձին խմբերի, ալիքների ստեղծումը, որտեղ հնարավոր է հարցուպատասխանների, մրցույթների, խաղարկությունների միջոցով բարձրացնել բրենդի վստահությունը:

Սոցիալական համայնքների հայտնի օրինակներ են ֆեյսբուքյան խմբերը, տելեգրամյան ալիքներն ու չատերը:

Այսօր խոսեցինք SMM-ի կարևորության, տեսակների, աշխատանքի սկզբունքների մասին: Հաջորդիվ կքննարկենք SMM ռազմավարություն ստեղծելու քայլերը, կխոսենք SMM արշավների և այլնի մասին: