Սոցիալական մեդիա մարքեթինգի նշանակությունը ժամանակակից թվային աշխարհում ահռելի է: SMM մասնագետներն օր օրի շատանում են, իսկ շուկան որակյալ կադրերի պակաս ունի:
Sparsis Marketing School-ի այս հոդվածում կհասկանանք, թե ո՞վ է SMM մասնագետը, ինչո՞վ է զբաղվում և ինչպե՞ս դառնալ SMM մասնագետ:
Ո՞վ է SMM մասնագետը
Գոյություն ունի այսպիսի մի մասնագիտություն՝ բիզնեսի առաջխաղացում սոցիալական ցանցերում: Հենց դրանով է զբաղվում SMM մասնագետը: Նրա գործառույթներն են՝
- ուսումնասիրել թիրախային լսարանը
- ուսումնասիրել մրցակիցներին
- ստեղծել SMM ռազմավարություն
- ստեղծել կոնտենտի բովանդակություն
- պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ
Եթե տարիներ առաջ SMM մասնագետից պահանջում էին միայն կոնտենտ-պլան և հրապարակումներ, ապա այսօր շուկայում մրցունակ են այն մասնագետները, ովքեր ունեն մարքեթինգային մտածողություն և հետևում են թրենդներին ու ոլորտի փոփոխություններին:
Այնուամենայնիվ, SMM մասնագետի պարտականությունները, կախված մարքեթինգային ընկերության կամ բիզնեսի պահանջներից, կարող են շատ տարբեր լինել՝ թիրախավորումից մինչև բովանդակության ստեղծում, լսարանի հետ հաղորդակցություն և այլն:
SMM-ի հիմնական գործընթացները
SMM-ը մի քանի գործընթացների համախումբ է: Դրանք են՝
- ռազմավարության ստեղծում
- կոնտենտ-պլանի ստեղծում
- թիրախավորված գովազդներ
- կրեատիվ գաղափարների գեներացում
- համայնքի ղեկավարում
- ինֆլուենսեր մարքեթինգ
- բրենդի վարկանիշի կառավարում
- վերլուծություն
SMM մասնագետը ստեղծում է սոցիալական ցանցերում բրենդի առաջխաղացման ռազմավարությունը՝ ընդհանուր մարքեթինգային նպատակների՝ օրինակ, վաճառքների ավելացման կամ բրենդի ճանաչելիության բարձրացման հիման վրա:
SMM մասնագետի հիմնական պարտականությունները
SMM մենեջերի աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ բիզնեսների ակնկալիքները կարող են էականորեն տարբեր լինել: Շատ բան կախված է կազմակերպության տեսակից և մարքեթինգային բյուջեից:
Ռազմավարության մշակում
Ռազմավարությունն SMM առաջխաղացման հիմքն է: SMM մասնագետը վերլուծում է մրցակիցներին և լսարանը, որոշում հաղորդակցման ոճը, ներկայացման օպտիմալ հարթակները, դնում է նպատակներ և այս ամենն իրագործում պրակտիկայում:
Սոցիալական ցանցերի վարում
Այս ամենի համար անհրաժեշտ է ստեղծել կոնտենտ-պլան, գրել գրավող տեքստեր, մտածել հետաքրքիր վիզուալներ, հրապարակել դրանք և վերլուծել արդյունքները:
Առաջխաղացում
Սոցիալական ցանցերում բրենդի առաջխաղացումը կարող է լինել բլոգերների կամ ինֆլուենսերների, ինչպես նաև թիրախավորված գովազդի միջոցով:
Ազդեցություն բիզնեսի վաճառքների վրա
Վաճառքի գործընթացը SMM մասնագետի պարտականությունը չէ, բայց շատ բան կախված է նրանից: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել լսարանն ու աշխատել վաճառքների ձագարի հետ:
Լսարանի հետ հաղորդակցություն
Նամակներին, մեկնաբանություններին պատասխանելը, նույնպես, կախված պայմանավորվածությունից, կարող է համարվել SMM մասնագետի պարտականությունը:
SMM մասնագետի հմտությունները
SMM մասնագետը կարող է տեքստերը գրել քոփիրայթերի օգնությամբ, թիրախավորումն իրականացնել թարգետոլոգի միջոցով, բայց պետք է ունենա մի շարք կարևոր հմտություններ.
- Սոցիալական ցանցերի ալգորիթմների, աշխատանքի սկզբունքների մասին գիտելիքներ
- Թիրախավորման, գովազդային հարթակների աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ
- Վերլուծական մտածելակերպ և վերլուծական գործիքների իմացություն (Google Analytics, Yandex Metrics և այլն)
- Ճիշտ և գրագետ տեքստեր կազմելու ունակություն
- Գրաֆիկական դիզայնի մասին գիտելիքներ
- AI գործիքների հետ աշխատելու հմտություններ
Ինչպե՞ս դառնալ SMM մասնագետ
Մասնագիտանալու ճանապարհը կարող է տարբեր լինել, և ամեն ճանապարհ ունի իր առանձահատկությունները:
Ինքնակրթություն
SMM-ի վերաբերյալ հոդվածները, անվճար վիդեո դասընթացներն ու գրքերը բազմազան են: Անհրաժեշտ է փնտրել լավ բովանդակություն և անել առաջին քայլերը: Իհարկե, ինքնուրույն սովորելն ամենաէժան տարբերակն է, բայց ընթացքում առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանելու համար փորձառու մասնագետ է անհրաժեշտ: Բացի այդ, կա նաև ճիշտը ինֆորմացիան սխալից տարբերակելու խնդիր:
Անվճար աշխատանք
Պորտֆոլիո ունենալու և աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով շատերն անգամ նվազագույն գիտելիքներով իրենց անվճար ծառայություններն են առաջարկում բիզնեսներին:
Դասընթացներ
SMM դասընթացները Հայաստանում բազմազան են, բայց դրանցից քչերն տալիս ոչ մակերեսային գիտելիքներ:
Sparsis մարքեթինգային դպրոցի SMM+Reel Making դասընթացը հրաշալի հնարավորություն է նոր ու պահանջված մասնագիտություն ձեռք բերելու և ոլորտի բոլոր նյուանսներին տիրապետելու համար: Շտապե՛ք գրանցվել: